Նախ սխալ է անգլո-ամերիկյան տանդեմ ձևակերպումը:
ԱՄՆ-ն ունի ի՛ր շահերը, Անգլիան՝ ի՛ր:
Այդ շահերի մեջ հաճախ կա խոր անջրպետ:
Անգամ թշնամանք:
ԱՄՆ-ՍՍՀՄ միացյալ ջանքերով 1956 թվականի Սուեզի ջրանցքի հետ կապված դեպքերով, Անգլիան զրկվեց Մեծ Բրիտանիա կայսրություն լինելուց:
Անգլիան հավասարապես վերևից է նայում թե՛ Ռուսաստանին, թե՛
ԱՄՆ -ին:
Որովհետև երկուսն էլ պլեբեյական ծագում ունեն, իսկ ինքը՝ ազնվականական:
Պարտված և ուժի դիրքերից խաղաղեցված ԵՄ կազմից դուրս գալուց անմիջապես հետո, Անգլիան ձեռնամուխ է եղել իր ազդեցությունը հաստատել ԵՄ երկրների վրա:
Երկրներ, որոնց տնտեսական հզորության 50-60 տոկոսը ուկրաինական պատերազմի պատճառով անցել է ԱՄՆ-ին:
Մյուս կողմից, նա ձգտում է իր նախկին հեգեմոն, կայսերական դիրքը հաստատել Մերձավոր Արևելքից մինչև Հնդկաստան:
Եվ ո՛չ մի արտառոց բան չկա, որ Անգլիան իր շփումները
միաժամանակ վերսկսում է տրադիցիոն իր ազդեցության ոլորտում գտնված ասենք և՛ Թուրքիայի, և՛ Իրանի հետ:
Հիմա Իսրայելը:
Ո՞վ հարձակվեց Իսրայելի վրա:
ՀԱՄԱՍ-ը:
Այդ կառույցը շատ երկար գտնվում է Իսրայելի վարչապետ Նաթանյահուի և նրա ղեկավարած կուսակցության հովանու տակ:
ՀԱՄԱՍ-ի միջոցով Նաթանյահուն հակակշիռ էր ստեղծում Պաղեստինի ինքնակառավարության դեմ:
Այդ ծրագիրն ուներ ԱՄՆ-ի հավանությունը:
ՄԱԿ-ի վերջին նստաշրջանում, Բայդենի և Նաթանյահուի երկու ժամ տևած առանձնազրույցից հետո, Իսրայելական ընդդիմադիր մամուլը, որպես քննադատութուն իր վարչապետին, խոսում էր իսրայելա-պաղեստինյան նոր համաձայնության մասին:
Այդ լուրերի շրջանառումից անմիջապես անց Անգլիայի թագավորական ներկայացուցիչները միաժամանակ այցելեցին և՛ Թեհրան, և՛ Անկարա :
Այցեր, որոնց մասին ո՛չ Էրդողանի, և ո՛չ էլ Այաթոլլա Խամենեիի գրասենյակները ոչինչ չհայտնեցին:
ՈՒ տեղի ունեցավ այսօրվա հարձակումը:
Այս հարձակման արդյունքում և՛ Նաթանյահուն, և՛ նրա ամերիկամետ կուսակցությունը շատ երկար ժամանակով հրաժեշտ կտան իշխանությանը:
Ինչպես Մեյերի կուսակցությունը 1973-ին:
Կփակվի նաև պաղեստինցիների ազատ աշխատանքային ելումուտը Իսրայել: Նրանք էլ արդեն կախվեցին Անգլիական բարեհաճությունից:
Իսրայելը դուրս է գալիս ամերիկյան ենթակայությունից և մտնում է Բրիտանական ենթակայության տակ:
Հետաքրքիր է, որ ով չալարի այս հարձակումը կապելու է Իրանի ու Ռուսաստանի հետ:
Եթե Իսրայելին հյուսիսից խփեր «Հզբոլլահը», էլի հնարավոր էր նման եզրահանգում անել:
Իսկ Ռուսաստանը Բրիտանական այս «մուտքի» վերաբերյալ չեզոք դիրք կգրավի:
Չէ՞ որ, Ադրբեջանով ռուսական էներգակիրների վաճառքը Եվրոպա կազմակերպվում է Բրիտիշ պետրոլիումի վերահսկողության տակ գտնվող խողովակաշարերով...
Տեղի է ունենում այն, ինչ 50 տարի առաջ հոկտեմբերի 6-ին, էլի շաբաթ օր, ՍՍՀՄ-ի ուղեծրում գտնվող Եգիպտոսը, ԱՄՆ-ի հետ ունեցած պայմանավորվածությանբ հարձակվեց Իսրայելի վրա...
Բազմաշերտ է աշխարհը:
Իսկ Հայաստանը 2018-ի մայիսի 8-ից լիիրավ գտնվում է Բրիտանական ազդեցության տակ:
Իսկ Մակրոնյան սեթևեթանքները էլ կասկածի տեղ չեն թողնում՝ դարձել է Լոնդոնի խամաճիկը:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ